Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բարեկամներ և ընկերներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Լավ է, երբ բարեկամներ ու ընկերներ ունես։ Նրանց հետ քեզ ավելի վստահ ես զգում: Չէ՞ որ ընդհանուր ուժերով կարելի է կատարել ուզածդ ամենածանր գործը:

Բարեկամներով ազնիվ ու կտրիճ, Սարսափելի չէ աշխարհում ոչինչ, Երբ բարեկամը անկեղծ է, շիտակ, Նա չի խնայում իր կյանքը միակ: Այսպես է երգվում Ս. Վ. Միխալկովի խոսքերով ստեղծված ձեզ ծանոթ երգում։ Մի անգամ դուք հիվանդացել և դպրոց չէիք գնացել։ Անցավ մի քանի օր, դուք սկսեցիք ձանձրանալ, տխրել ու մենակ զգալ ու շատ ուզեցիք տեսնել ընկերներին: Եվ դա հասկանալի է. ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշ մարդկանց: Եվ որքան ուրախացաք, երբ ընկերներն այցի եկան ձեզ: Ընկերներին կապում են ընդհանուր գործերը։ Մեր երկրում մարդիկ հենց նրա համար էլ միմյանց ընկեր են կոչում, որ ընդհանուր գործ են անում, հոգում են մեր հայրենիքի բարօրության մասին, ունեն ընդհանուր նպատակ՝ կոմունիզմի կառուցումը։ Ընկերներ ենք մենք անվանում նաև արտասահմանցի կոմունիստներին, որոնց հետ միասին պայքարում ենք մարդկության լուսավոր ապագայի համար: Բարեկամը նա է, որի հետաքրքրությունները, ձգտումները, հատումները նաև մերն են: Նրանից ոչ մի գաղտնիք չունենք, նա ոչինչ չի խնայում ընկերոջ համար, միշտ ամեն ինչ հասկանում է։ Եթե դուք այդպիսի ընկեր ունեք, պահպանեցեք նրան, ամեն դատարկ բանի համար մի գժտվեք հետը և միշտ պատրաստ եղեք օգնելու։ Հավատարմությունն ընկերության մեծագույն օրենքն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։