Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բակտերիաներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Բակտերիաները կազմում են նախակորիզավորների թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 միլիարդ տարի առաջ: Բակտերիաներին անվանում են նաև մանրէներ:Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։
 Մանրեները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով օրգանիզմներ են:Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ 
Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինրև 90 միլիոն բակտերիա։
Բակտերիաներին հատուկ են ակտիվ և պասսիվ շարժումները: Շատ բակտերիաներ կարող են շարժվել թարթիչների, մտրակիկների և շարժումն ապահովող այլ հարմարանքների օգնությամբ: 
Թթվածնի կարիք ունեցող շարժուն բակտերիաները շարժվում են դեպի միջավայրի թթվածնաշատ տեղեր: 
Մասնակցելով բնության մեջ էներգիայի և նյութերի շրջապտույտին՝ բակտերիաներ մեծ նշանակություն ունեն կենսոլորտի ձևավորման և Երկրի վրա կյանքի պահպանման գործընթացներում։ Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից։

                                                Բակտերիաների բազմացումը
Բակտերիաները բազմանում են կիսման եղանակով: Առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով նման են մայրական բջջին: Արհեստական պայմաններում բակտերիաներ աճեցնելու համար օգտագործում են սննդարար միջավայրեր: Եթե նրանում բազմացումը սահմանափակ չլիներ, ապա 24 ժամ հետո 1 բակտերիայից կստացվեր 102 բջիջ՝ մոտ 4 հազար տոննա զանգվածով: Իրականում սննդարար միջավայրում բջիջների կիսման մեծ արագությունը դիտվում է շատ կարճ ժամանակ, որովհետև միջավայրի սննդարար նյութերն արագ սպառվում են, և կուտակվում են բակտերիաների վրա վնասակար ազդող փոխանակության արգասիքները։ Ախտածին բակտերիաների բազմացման արագությունն օրգանիզմում զգալիորեն փոքր է, քան արհեստական սննդամիջավայրում։
                                                    Դերը կենսոլորտում

Բակտերիաները մասնակցում են բնության մեջ տեղի ունեցող նյութերի շրջապտույտին։ Նեխման բակտերիաները յուրահատուկ սանիտարներ են. քայքայում են բույսերի և կենդանինների մնացորդները։ Այս բակտերիաներն անվանվում են քայքայողներ։ Մեծ օգուտ են տալիս հողային բակտերիաները. նրանք փտած օրգանական նյութերը վերածում են հանքային աղերի, մասնակցում են օգտակար հանածոների, հանքերի, լեռնային ապարների և քայքայման, և առաջացման գործընթացներին։

                                                      Հիվանդածնություն

Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն: Սննդամիջավայրում կամ օրգանիզմում ակտիվ աճման շրջանում մի շարք բակտերիաներ արտադրում են արտաթույներ: Դրանք խիստ թունավոր սպիտակուցներ են: Մի շարք բակտերիաների թունավոր ազդեցությունը պայմանավորված է նրանց արտադրած ներթույներով:

                                         Զարմանալի փաստեր վիրուսների ու բակտերիաների բնակության վայրի մասին

1. Գրիպի վիրուսը, որը հայտնվել է թղթադրամի վրա, կարող է այնտեղ ապրել մինչև 17 օր: 2. Մուտքերի մոտ տեղադրված գորգերի 96%-ը պարունակում են ֆեկալային բակտերիաներ, որոնք տուն կտեղափոխվեն կոշիկի միջոցով: 3. Հազի ժամանակ կամ փռշտոցի բակտերիաները կարող են տարածվել մինչև 1 մետր հեռավորության վրա: 4. Համակարգչի մկնիկը եռակի կեղտոտ է զուգարանակոնքի նստատեղից: 5. Մեր մաշկը օրական կորցնում է նվազագույնը 10 մլն բջիջ: Որոշները ձեռքերի օգնությամբ տեղափոխվում են ձեզ շրջապատող իրերի վրա: