Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բակունց Ակսել

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1924—1925 թվականներին Զանգեզուրի անտառների ու ձորերի կածաններին հաճախ կարելի էր տեսնել մի ձիավորի՝ գյուղից գյուղ գնալիս։ Նիհարավուն ու բարձրահասակ, կապուտաչյա այդ երիտասարդը Զանգեզուրի գլխավոր գյուղատնտես Ալեքսանդր Թևոսյանն էր (Բակունցը)։ Գյուղերում նրա կարիքը շատ էին զգում, գյուղացիներին սովորեցնում էր հողը վարելու և ցանելու, բերքը հավաքելու նոր եղանակներ օգնում նրանց ամենօրյա աշխատանքում։ Այդ տարիներին Բակունցն արդեն փոթորկալի կյանքի ճանապարհ էր անցել...

1917 թ. վերջին կամավոր մեկնել է ռազմաճակատ մասնակցել շատ կռիվների, տեսել մարդկային ծանր տառապանք արյուն ու ավեր՝ 1918 թ. մայիսին երբ վտանգի տակ էր ողջ Հայաստանն ու հայ ժողովրդի ապագան, Բակունցը զենքը ձեռքին մասնակցում էր Սարդարապատի հերոսամարտին...

Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո նորից վերադառնում է հայրենի երկիր։

Բակունցը գրել սկսել էր դեռևս մանկուց 14 տարեկան էր, երբ նրա գրած «Հիմար մարդը» հեքիաթը տպագրվեց Թիֆլիսի (Թբիլիսիի) «Աղբյուր» մանկական ամսագրում։ Գյուղատնտես աշխատած տարիներին թերթերում ու ամսագրերում լույս են տեսնում Բակունցի պատմվածքներն ու ակնարկները Ակսել ստորագրությամբ։ Հազարավոր ընթերցողներ անհամբեր սպասում էին թե թերթերում երթ պետք է նորից երևա Ակսելի նոր պատմվածքը։ 1927 թ. լույս տեսավ նրա պատմվածքների առաջին ժողովածուն «Մթնաձոր» վերնագրով: Այդ գիրքը հագեցած էր բնության շնչով, ընթերցողը տեղափոխվում էր սաղարթախիտ անտառներ անդնդախոր ձորեր, հանդիպում տեղի բնակիչներին:

Հետո տպագրվեցին Բակունցի բազմաթիվ ուրիշ պատմվածքներ: Նրա լավագույն ստեղծագործություններից են «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Լառ Մարգար», «Ալպիական մանուշակ», «Այու սարի լանջին» «Սպիտակ ձին», «Ծիրանի փողը», «Նամակ ռուսաց թագավորին», «Եղբայրության ընկուզենիները» և այլ պատմվածքներ: Իր կարճատև կյանքի ընթացքում Բակունցը գեղարվեստական շատ երկեր է գրել, որոնցից հրատարակվել են շուրջ 100-ը: Բակունցի հերոսներն անցյալի հայ գյուղի մարդիկ են, հովիվներ, այգեգործներ, բրուտներ, գյուղացի կանայք, որոնք ունեն բյուրեղյա հոգի և ջերմ սիրտ: Նրա ստեղծագործությունների շատ էջեր բազմերանգ ծաղիկներով լի հովիտների, ոսկեծուփ արտերի, անտառային մութ թավուտների գողտրիկ բնապատկերներ են: Բակունցը իր ժողովրդական բառ ու բանով հարուստ և բանաստեղծական լեզվով ցույց է տալիս, որ իր հերոսների հոգին էլ շրջապատի բնության պես գեղեցիկ է ու մաքուր: Անմոռաց է «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքից Արթին պապը իր բարի ու խեղճ ժպիտով և «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա...» սիրած խոսքով։ Թագավորին գրած մի նամակով նա խնդրում է ներում շնորհել իր փախստական որդուն: Դրա համար նրան դաժանորեն ծեծում են: Բայց նա չի հիասթափվում մարդկանցից և շարունակում է հավատալ, որ որդուն ներում կշնորհվի: Արթին պապի միջոցով գրողն արտահայտել է հայ ժողովրդի հավատը արդարության հաղթանակի նկատմամբ: «Ալպիական մանուշակ», այսինքն լեռնային մանուշակ: Դա մի սարվոր գեղջկուհի է: Բակունցը գեղեցկություն և հոգեկան արժանիքներ է հայտնաբերում ամենաանսպասելի տեղերում։ Եվ ահա իրար հակադրելով գիտությամբ տարված հնագետին և բանաստեղծական խառնվածքի տեր նկարչին` գրողն այս վերջինի աչքերով գյուղական անշուք զգեստի մեջ նկատում է մի իսկական գեղեցկություն։ Նկարիչը համեմատում է իր քաղաքակիրթ ընկերուհուն` «պարտեզի մանուշակին», «լեռնային մանուշակի» հետ: Ամբողջ պատմվածքը մի հրաշալի բանաստեղծություն է` ձոնված լեռնային չքնաղ մանուշակին: Բակունցյան բնապատկերների ու հերոսների ջերմ նկարագրությունները, նրանց ներքին գեղեցկությունը նաև իր` Բակունցի, խոշոր արվեստագետի ու պայծառ մարդու, հոգու արտացոլումն են: