Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բալախ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Բալախ (լատ․՝ Salicornia), մոմիկ, աղաբույս, թելուկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 35), ՀՀ֊ում՝ 1 տեսակ՝ Բալախ եվրոպական կամ խոտանման (S. europaea, S. herbacea): Սահմանափակ տարածված է Արմավիրի, Արարատի մարզերում։ Աճում է գերխոնավ, խիստ աղակալած հողերում, ցա֊ մակուրդների մոտակայքում։ Երբեմն առաջացնում է ոչ խոշոր բուսուտներ։

Ցողունը մսալի է, հոդավօր, բարձրությունը՝ 10֊50 սմ, հակադիր ճյուղավորվող մուգ կանաչ, աշնանը՝ կարմրավուն։ Տերևներն աննկատելի են, հակադիր՝ կարճ տերևածոցերում պարփկված։Ծաղկաբույրը հասկանման է, ծաղիկները՝ մանր, անգույն։ Ծաղկում է օգոստոսին։ Սերմերը մանր են, կարթաձև,թավոտ։ Պարունակում է թըրթընջկաթթվային աղեր, մագնեզիումի քրոմիտ և մագնեզիումի յոդիտ։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ։ Բալախի հողերի քլօորիդային աղերի առարկությունն արտացոլող ցուցիչ է։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան