Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բազեներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Brown falcon1444.jpg

Բազեները գիշատիչ կենդանիներ են։ Հայտնի է շուրջ 60, ՀՀ-ում՝ 8 տեսակ։ Տեսակներն են՝ կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սովորական բազե, սովորական բազե, տափաստանային բազե։

Բզեները տարածված են ամենուրեք։ Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ։ Փետուրները խիտ են և կոշտ։ Ուժեղ են, ճարպիկ և թռչում են արագ։

Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով։ Բնակվում են ժայռերում։ Գրանցված է ՀՀ կարմիր գրքում։

Կարմրաոտ բազեն չվող է։ Բնակվում է բաց տարածքներում։ Համարվում է որսորդական թռչուն։ ՈչնՈչնչացնում է մանր կրծողներին։ Գրանցված է ՀՀ կարմիր գրքում։

Աղավնաբազեն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում։

Միջերկրածովյան բազեն չվող է։ ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։

Սովորական բազեն նստակյաց է, ապրում է ամենուր։ Ոչնչացնում է կրծողներին։

Տափաստանային բազեն հանդիպում է կիսաանապատային գոտում։ Պահպանվում է օրենքով։