Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աֆղանստան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Afghanistan.svg

Ամայի անապատով, կիզիչ արևի տակ շարժվում է կարավանը։ Շարան-շարան քայլում են հակերով բեռնված ուղտերը։ Հակերի մեջ թանկարժեք բրդի մանրիկ, պիրկ գանգուրներով գառան մորթի է՝ կարակուլ։ Կարավանի առաջնորդն ու ուղտապանները հագել են լայն անդրավարտիքներ, ոչխարենու երկար մուշտակներ կամ բամբակե շերտավոր խալաթներ։ Գլխներին սպիտակ կամ գույնզգույն չալմաներ են, ոտքերին՝ կեռքիթ ոտնամաններ։ Հեռվում արածում են ոչխարները։ Հորիզոնում սևագորշ, ժայռոտ լեռներն են։ Դա Աֆղանստանն է, լեռների ու անապատների երկիրը։ Նրա ողջ տարածքով ձգվում են Հինդուկուշի հավերժական սառույցներով ծածկված հզոր լեռնաշղթաները։ Մի քանի լեռնանցքներով միայն անցնում են լեռնային արահետներ ու ճանապարհներ։ Օվկիանոսներից ու ծովերից երկիրը բաժանում են հարյուրավոր կիլոմետրեր։ Ամռանն Աֆղանստանում խիստ շոգ է, ձմռանը շատ վայրերում լինում են ուժեղ սառնամանիքներ։ Թե՛ ամռանը և թե՛ ձմռանը ջուրը չի բավականացնում։ Դրա համար էլ բնակչությունը կուտակված է գետահովիտներում։ Իսկ շատերն էլ իրենց հոտերով քոչում են լեռնային և անապատային արոտավայրեր։ Աֆղանացիները գետերից անց են կացնում ոռոգման ջրանցքներ։ Սրանց երկայնքով աճում են բարձր բարդիներ և հզոր թեղիներ։ Ոռոգվող դաշտերում մշակում են հացահատիկ, եգիպտացորեն, բրինձ, բամբակենի։ Հացահատիկի արտադրությունը Աֆղանստանի տնտեսության գլխավոր ճյուղն է։ Այգիներում աճում են ծիրան, ընկույզ, նուշ, դեղձ, թուզ, նուռ։ Մեծ քանակությամբ չոր մրգեր և ընկույզ են արտահանում այլ երկրներ։ Լեռների միջև ընկած գետահովտում է գտնվում երկրի մայրաքաղաքը՝ Քաբուլը։ Հին ժամանակներում Աֆղանստանով շատ անգամ են անցել նվաճողների բանակներ։ Անցյալ հարյուրամյակում Աֆղանստանը փորձեցին հպատակեցնել անգլիացիները։ 1919 թ. Աֆղանստանը վերջնականապես անկախություն ձեռք բերեց։ Երկրում կառավարում էր թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված էր պառլամենտով։ 1973 թ. հուլիսին թագավորը գահընկեց արվեց, և Երկիրը հռչակվեց հանրապետություն։

1987 թ․ ապրիլին Աֆղանստանում տեղի ունեցավ ժողովրդական հեղափոխություն ունեցավ և երկիրը հռչակվեց դեմոկրատական հանրապետություն։ Աֆղան ժողովուրդը հնարավորություն ստացավ կառուցելու իր ազատ ու երջանիկ ապագան։ Աֆղանստանի կառավարությունը վարում է խաղաղության և բարեկամության քաղաքականություն։

Աֆղանստանը և Խորհրդային Միությունը հարևաններ են։ Երկու երկրների միջև հաստատվել են բարեկամության և փոխշահավետ համագործակցության հարաբերություններ։