Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արածո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Արածո, Դժոխաձոր, Չանախչի, գետ ՀՀ Արարատի մարզում, Արաքսի ձախ վտակը սկիզբ է առնում Մժկատար լեռների հարավային լանջերից՝ 2700մ բարձրությունից։ Երկարությունը 42կմ է, ջրհավաք ավազանը՝ 112,5 կմ2։ Հոսում է Զանգակատան գոգավորությունով, Արածո դաշտով, առաջացնում է ընդարձակ արտաբերման կոն։ Վերին հոսանքի ավազանը ձագարաձև է, հունը՝ քարքարոտ։ Սնումը հիմնականում ձնանձրևային (75%) է, վարարումը՝ ապրիլ֊մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,36մ3/վ է (Զանգակատուն գ․), առավելագույնը՝ 8,64մ3/վ (14.4.1988)։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական բնաշխարհ հանրագիտարան