Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավստրիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Austria.svg
Coat of arms of Austria.svg

Այս փոքրատարած պետությունը գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Արևելքից արևմուտք նրա տարածքը հատում են Ալպերի լեռնաշղթաները, որոնց բարձր ձյունապատ գագաթներից սկիզբ են առնում հարյուրավոր գետեր ու ջրվեժներ։ Նրանցից շատերի վրա կառուցված են հիդրոէլեկտրակայաններ։

Լեռնալանջերը ծածկված են հիմնականում եղևնու և եղևինի անտառներով։ Ավելի բարձր հյութալի խոտով լեռնային մարգագետիններ են։ Երկրի գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է։ Ավստրիան հռչակված է ցեղական խոշոր եղջերավոր անասուններով։

Գետահովիտներում կլիման չափավոր տաք է ու մեղմ։ Գյուղացիներն այստեղ մշակում են ցորեն աշորա, եգիպտացորեն կարտոֆիլ խաղող, մրգեր։ Ավստրիային Ավստրիային սեփական հացահատիկը չի բավարարում, ուստի նա հացահատիկ է գնում ուրիշ երկրներից: Երկրում նավարկելի միակ գետը Դանուբն է։ Ավստրիայում զարգացած է արդյունաբերությունը: Նրա գործարանները և ֆաբրիկաները թողարկում են բարձրորակ շատ սարքեր ու մեքենաներ, գործվածքներ ու թուղթ: Երկրի ընդերքից արդյունահանում են մագնեզիտ, նավթ, գազ, տարբեր մետաղների հանքաքարեր։ Այստեղ, Ավստրիայում են ապրել և աշխատել նշանավոր կոմպոզիտորներ Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը, Շտրաուսը, Բրամսը։ Ավստրիացիների ազգային մեղեդիներն են վիեննական վալսերը` իոդլները (երգեր, որ կատարում են շատ բարձր նոտայով, ձայնի ուժեղ թրթռումով): Տոներին կազմակերպվում են նվագախմբերի մրցույթներ, քաղաքների հրապարակներում ժողովուրդը մինչև ուշ գիշեր պարում է ու երգում։ Տարեկան մոտ 7 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելում Ավստրիա, գրեթե նույնքան, որքան տեղի բնակչությունն է։ Նրանք դահուկասահքի են ելնում Ալպեր, բուժվում բուժիչ ջրերով տարբեր առողջարաններում, այցելում հին դղյակներ ու թանգարաններ: Հատկապես շատ թանգարաններ, հինավուրց պալատներ ու զբոսայգիներ կան Վիեննայում` Ավստրիայի մայրաքաղաքում և արդյունաբերական խոշոր կենտրոնում: