Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ավանեսով Վառլամ Ալեքսանդրի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1921 թ մայիսին Վ․ Ի․ Լենինը մի այսպիսի հղեց առողջապահության ժող կոմ Ն. Ա. Սեմաշկոյին «Ընկ. Սեմաշկո Ինձ հայտնում են թե Ավանեսովը տանջում է իրեն լինելով բոլորովին վատ վիճակում. Խնդրում եմ Ձեզ Նշանակել լիովին հուսալի պրոֆեսորներ և հանձնարարել նրանց տալ գրավոր կարծիք (և դիագնոզը և բուժումը): Կոմ ողջույնով ԼԵՆԻՆ Ո՞վ էր Ավանեսովը, որի մասին այդպես հոգում էր կուսակցության և կառավարության ղեկավարը: Նրա իսկական անուն ազգանունը Սուրեն Կարապետի Մարտիրոսյան է: Ծնվել է նախկին Կարսի մարզի Կաղզվան քաղաքում և դեռ պատանի տարվել հեղափոխական ազատագրական զաղափարներով. 1903 թ., երբ 19 տարեկան էր մտավ պրոլետարական կուսակցության շարքերը և եռանդուն կերպով մասնակցեց 1905-1907 թվականների հեղափոխությանը 1907 թ.. ցարական կառավարության հետապնդումներից խուսափելու նպատակով նա փոխեց անուն ազգանունը և դարձավ Վառլամ Ալեքսանդրի Ավանեսով։ Ապա նա գաղտնի մեկնեց Շվեյցարիա: Այստեղ ընդունվեց և ավարտեց Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետը միաժամանակ կատարելով կուսակցութւան հանձնարարությունները: 1914 թ Ավանեսովը վերադարձավ Ռուսաստան և անցավ ակտիվ հեղափոխական աշխատանքի 1917 թ Փետրվարյան հեղափոխությունից հետո նա ընտրվեց Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ և մասնակցեց հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանն ու իրագործմանը

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։