Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Առնո Բաբաջանյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Առնո Բաբաջանյան, հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան Բեռլինի երաժշտական դպրոց (դաշնամուրի դասարան): Արամ Խաչատրյանը նկատել է Առնոյի կախարդական ձայնը և ասել, որ տղան անպայման պետք է զբաղվի երաժշտությամբ:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դաշնակահար աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» և դաշնամուրային տրիոյում։ Կոմպոզիտորը համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն: Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը դրսևորվել է նաև նրա երգերում: Հայտնի են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր։ Գրել է նաև երաժշտություն թատրոնի և հայկական կինոների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները», «Ամպրոպի արահետով», «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Երջանկության մեխանիկան» և այլն: