Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աշորա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Սովետական Միությունում աշորայի (տարեկանի) հացն օգտագործում են շատ վաղուց։ Այդ պատճառով էլ աշորան մեր ցանքատարածություններում զբաղեցնում է երկրորդ տեղը ցորենից հետո։ Աշորան մյուս հացազգիներից ավելի շատ նման է ցորենին։ Սակայն նրանց կարելի է տարբերել ծիլերով․ աշորայի փոքրիկ ծիլերն ունենում են չորս, իսկ ցորենինը միայն երեք արմատի։ Աշորայի ծիլերի առաջին իսկական տերևիկները կարմրավուն են, իսկ ցորենինը վառ կանաչավուն։ Բայց ամենից շատ աշորան ցորենից տարբերվում է ծաղիկներով և հասկերով։ Աշորայի ալյուրը մուգ գույնի է հացը սննդարար և համեղ։ Սովետական Միության հացի գործարաններում թխում են աշորայի հացի շատ տեսակներ օրլովյան սեղանի եփած բորոդինյան և այլն։ Աշորան շատ հետաքրքիր պատմություն ունի։ Մշակովի աշորան սերում է դաշտամոլախոտից, որը մի ժամանակ աղտոտում էր աշնանացան ցորենի ցանքսերը։ Լեռնային շրջանների խստաշունչ պայմաններում ցորենը ցրտերին ավելի քիչ էր դիմանում, քան դաշտամոլախոտը՝ վայրի աշորան։ Այդ վայրերում նա աստիճանաբար դուրս մղեց «փափկասուն» ցորենին․ ժամանակի ընթացքում աշորան սկսեցին մշակել աշխարհի շատ երկրներում։

Աշորան ցորենի հետ եվրոպական հարթավայրեր է բերվել Հարավ-Արևմտյան Ասիայից։ Այստեղ ցրտադիմացկուն և արժեքավոր այդ հացաբույսը լայնորեն տարածվեց։


Աշորան ցանում են հիմնականում ամռան վերջին։ Դա աշնանացան աշորան է։ Ուշ աշնանը նրա դաշտերը զմրուխտ են հագնում։ Մատղաշ բույսերը չեն վախենում ցրտից և լավ ձմեռում են ձյան տակ։ Գարնանը խոնավ հողում աշնանացան աշորան միանգամից հասակ է առնում։ Աշորան տալիս է ոչ միայն հացահատիկ։ Նրա ծղոտն օգտագործվում է որպես կեր և կենդանիների տակի փռոց (ցամքար)։ Նրանից պատրաստում են թուղթ և ուրիշ իրեր։


«Աշխարհի յոթ հրաշալիքների» մասին դուք կարող եք կարդալ հետևյալ գիրքը։ Նեյխարդտ Ա. Ա. Շիշովա Ի Ա Աշխարհի յոթ հրաշալիքները «Լույս» Ե 1964:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։