Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անդորրա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Location Andorra Europe.png

Անդորրան փոքր պետություն Եվրոպայի հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան լեռներում՝ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև։ Մայրաքաղաքը Անդորրա լա Վելյան է։ Տարածությունը՝ 465 կմ², բնակչությունը՝ 85,0 հազար Հայտնի է 805 թվականից։ Անվանման ծագումը վերջնականապես պարզված չէ․ ենթադրում են, որ այն առաջացել է բասկերեն «թփածածկ հարթ տեղանք»։

Գտնվում է Եվրոպայի հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան լեռներում՝ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև։ Անդորրան ունի իր կառավարությունը, սակայն միաժամանակ գտնվում է Ֆրանսիայի նախագահի և Ուրխելի Իսպանիա եպիսկոպոսի համատեղ խնամակալության ներքո։ Միջին դարերում երկրի տարածքը Դե Ֆուա կոմսերի և Ուրխելի եպիսկոպոսների ավատատիրական տիրույթն էր։ 1589 թվականին Դե Ֆուա կոմսերի իրավունքներն անցել։

Երկրի տնտեսության հիմքը միջազգային զբոսաշրջությունն է։ Տարեկան Անդորրա է այցելում 12 միլիոն զբոսաշրջիկ։ Կան ծխախոտի, հրուշակեղենի, հուշանվերների արտադրության փոքրիկ ձեռնարկություններ։ Գյուղատնտեսության ճյուղերից զարգացած է ոչխարաբուծությունը։ Զբաղվում են նաև այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Իր հարևան երկրներին Անդորրան վաճառում է բարձրորակ բուրդ։