Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ադրբեջան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
2013 10 Baku DSC00132.jpg

Դեպի Բաքու գնացող ջերմանավերի տախտակամածից գիշերը երևում են ծովի վրա սփռված կրակներ, ապա նավթային աշտարակներ, երկհարկանի տներ։ Նավթային քարեր ավանն է դա. մարդիկ նավթ են հանում Կասպից ծովի հատակից: Ադրբեջանի գլխավոր նավթահանքերը գտնվում են Ապշերոնյան թերակղզում` Բաքվի շրջանում նավթ են հանում շատ վաղուց։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը Բաքվի հյուսիս-արևելյան մասը կոչվում էր Սև քաղաք. սև էին նավթով ներծծված հողը գործարանների ծխից ու մրից աղտոտված երկինքը: Նավթային աշտարակների անտառ, ծուռումուռ նեղլիկ փողոցներ, մռայլ տներ, բանվորների զորանոցատիպ կացարաններ, կավաշեն տնակներ... Միայն քաղաքի կենտրոնում կային գեղեցիկ շենքեր. Սև Բաքուն այլևս չկա. Կանաչ այգիներ, կապույտ ծով ու երկինք` լուսավոր տներով, նոր թաղամասեր. ահա ժամանակակից Բաքուն, որն ունի մեկ միլիոնից ավելի բնակչություն: Այսօր Բաքուն Ադրբեջանի արդյունաբերական, գիտական և մշակութային ամենամեծ կենտրոնն է: Այստեղ են գտնվում բազմաթիվ խոշոր գործարաններ, հանրապետության գիտությունների ակադեմիան, համալսարանը, կոնսերվատորիան, ինստիտուտներ, թատրոններ և թանգարաններ: Բայց այսօր Ադրբեջանը հռչակված է ոչ միայն նավթով. Հանրապետությունում արդյունահանում են գազ և երկաթի հանքաքար, ձուլում պողպատ, ստանում ալյումին, պատրաստում խողովակներ, մեքենաներ և հաստոցներ, արտադրում առանց քակալներ սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, պլաստմասսաներ, հանքային պարարտանյութեր։ Հսկայական գործարանների շուրջը նոր քաղաքներ են աճել։ Ընդարձակ դաշտավայրը, որով հոսում է Կուր գետը, շրջապատված է Կովկասյան լեռներով։ Փարթամ մարգագետիններում արածում են կոլտնտեսային ոչխարների ու այծերի հոտերը, կովերի գոմեշների ու զեբուների նախիրները: Կուրի մեջ է թափվում նրա վտակ Արաքսը: Կուր-Արաքսյան դաշտավայրի կլիման շոգ է։ Անձրևներն այստեղ հազվադեպ են, ցանքսերին չի բավականացնում խոնավությունը: Շատ խաղող, թեյ, ծխախոտ, մանդարին է տալիս այդ երկիրը: Զարգացած է մետաքսագործությունը: Իսկ որքան նուռ, սերկևիլ, դեղձ, թուզ, սալոր են աճեցնում Ադրբեջանի այգեգործները։ Բաքվից ոչ հեռու գտնվող մերկ տափաստանում կոմերիտականները կառուցեցին մետալուրգների և քիմիագործների քաղաքը՝ Սումգայիթը։ Սումգայիթի խողովակագլոցման գործարանը խողովակներ է մատակարարում ամբողջ Անդրկովկասի նավթի ու գազի արդյունաբերությանը։ Քաղաք է դարձել Մինգեչաուր ձկնորսական ավանը։ Նրանից ոչ հեռու բարձր ամբարտակը պատնեշել է Կուր գետը և առաջացել է Նավթային Մինգեչաուրի ջրամբարը։ Այստեղից ջուրը հոսում է դեպի դաշտերը, պտտեցնում էլեկտրակայանի տուրբինները։ Քաղաք է դարձել նաև Դաշքեսան գյուղը։ Այստեղ երկաթի հանքաքար են արդյունահանում Վրաստանի, Ադրբեջանի մետալուրգիական գործարանների համար։