Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տոնածառ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Juletræet.jpg

Ամանորի տոնածառն առաջին անգամ զարդարվել են 1521 թվականին, Էլզասի Սելեստա քաղաքում՝ ապակե գնդերով ու մոմերով։ Առաջին հրապարակային տոնածառը տեղադրվել է Ֆրանսիայում, 1840 թվականին, Անգլիայում՝ 1841 թվականին, Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում՝ 1852 թվականին։

1916 թվականին Ռուսական եկեղեցու Սինոդն արգելել է Ծննդյան տոնին տոնածառ զարդարելը՝ այն համարելով գերմանական սովորույթ։ 1926 թվականին տոնածառ զարդարելն ընդհանրապես արգելվել է՝ իբրև «կրոնական մնացուկ»։ Ավանդույթը վերականգնվել է 1936 թվականի Ամանորին։

2008 թվականին Ռիո դե Ժանեյրոյում՝ Լագոա լճի վրա, տեղադրվել է 85 մ բարձրությամբ և 530 տ կշռով լողացող տոնածառ, իսկ Մեխիկոյի 2009 թվի տոնածառն ունեցել է 110, 35 մ՝ 40-հարկանի շենքի բարձրություն։

Հայաստանի գլխավոր տոնածառը տեղադրվում է Երևանի Հանրապետության հրապարակում․ 2010 թվականին այն ուներ բրգաձև գեղեցիկ տեսք և 35 մ բարձրություն։

Տոնածառեր զարդարում են տանը, հրապարակներում, համերգասրահներում և մշակութային այլ օջախներում, որտեղ Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ կազմակերպում են ուրախ ու զվարճալի ծրագրեր։