Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։ |
Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։ |
Չեխիա
Jump to navigation
Jump to search
Չեխիա, պաշտոնական անվանումը Չեխական Հանրապետություն, կարճեցված ՉՀ, պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Հյուսիսում այն ընդհանուր սահման ունի Լեհաստանի, հարավում՝ Ավստրիայի, արևելքում՝ Սլովակիայի, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ Գերմանիայի հետ։ Պրահան՝ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը, հանդիսանում է երկրի ամենամեծ քաղաքը և Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։ Այն կառուցված է Վլտավա գետի վրա։ Պրահայի բնակչությունը 1 մլն-ից ավել է։