Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կորթին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Cząber górski Satureja montana flower.jpg

Կորթինը խուլեղինջազգիների ընտանիքի խոտաբույս է։ Հայտնի է մոտ 30 տեսակ՝ տարածված հիմնականում միջերկրածովյան երկրներում, Ռուսաստանում, Միջին Ասիայում և Այսրկովկաս ում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում են 2 տեսակ՝ պարտեզային և խոշորածաղիկ՝ տարածված Երևանի շրջակայքում, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի քարքարոտ, չոր լանջերին, ժայռերի վրա, այգիներում։ Մշակության մեջ տարածված է պարտեզային կորթինը։

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15-50 սմ։ Տերևները նշատարաձև են, հակադիր, սրածայր։ Ծաղիկները մանր են, կլորավուն, ձվաձև, բաց վարդամանուշակագույն։ Պտուղը քառաբաժան ընկուզիկ է։ Սերմերը մանր են, կլորավուն, ձվաձև։

Դեղաբույս է․ պատրաստուկներն օգտագործվում են որպես բուժիչ խոտաբեր միջոց, փորկապության և այլ դեպքերում։ Պարունակում է եթերայուղեր։

Թարմ և չորացած տերևները լավորակ համեմունք են։