Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ալադին (ֆիլմ, 2019)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Ալադին» (Կաղապար:Lang-en), Գայ Ռիչիի ֆիլմը Ալադինի արկածների մասին, այն նկարահանվել է 1992 թվականի նույնանման մուլտֆիլմի հիման վրա: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 13-ին Հորդանանում, որում մասնակցում էին Ալի բին ալ-Հուսեյնը կնոջ՝ Ռիմ ալ-Ալիի հետ[1]։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 24-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լողալու ընթացքում ծովահենը պատմում է Ալադինի, արքայադուստր Ժասմինի և կախարդական լամպի մասին մի պատմություն իր երկու երեխաներին: Ալադինը երիտասարդ փողոցային գող է, ով ապրում է Ագարաբի անապատային թագավորությունում իր Աբու կապիկի հետ: Ալադինը փրկում է արքայադուստր Ժասմինին չար վաճառականից (Ժասմինը կերակրում էր նրա երեխաներին), ով կարծում էր, որ Ժասմինը պետք է ամուսնանա արքայազնի հետ, ոչ թե նրա՝ ում իրոք սիրում է: Այնուամենայնիվ, արքայազնները այնքան հիմար էին, որ Ժասմինը նրանցից ոչ մեկին չէր համարում թեկնածու: Միևնույն ժամանակ, Ջաֆարը՝ արքայական վեզիրը, իր խոսող Յագո թութակի միջոցով փորձում է գտնել այն կախարդական լամպը, որտեղ Ջինն ապրում է: Այս լամպի սեփականատերը կկարողանա դառնալ սուլթան և աշխարհի տիրակալ, Ջաֆարը պարզապես հոգնել է մշտապես երկրորդը լինելուց։ Բայց ճրագը պահվում է «Հրաշալիքների քարանձավում», որտեղ կարող է մտնել միայն մաքուր հոգի ունեցող մարդ, նա չպետք դիպչի որևէ այլ իրի բացի լամպից, հակառակ դեպքում քարանձավը կփակվի, և այն մարդը, ով մտել է, կզոհվի: Այդպիսի մաքուր հոգով մարդ համարվում էր Ալադինը։ Շուտով հանգամանքները այնպես են դասավորվում, որ նա սողորկում է պալատ։ Այնուհետև Ջաֆարի ծառաները կողոպտում են գողին և նրան Աբու կապիկի հետ նետում են բանտ։ Ջաֆարն ազատում է նրանց, բայց փոխարենը Ալադինը պետք է բարձրանա «Հրաշքների քարանձավ» և վերցնի լամպը: Ալադինը քարանձավում գտնում է կախարդական գորգ և հանում է լամպը։ Բայց Աբուն վերցնում է մի ռուբին, և քարանձավում սկսվում է լավայի ժայթքում։ Ալադինը հազիվ հասցնում է թռչել կախարդական գորգի վրա, տալիս է լամպը Ջաֆարին, սակայն դրա դիմաց Ջաֆարը չի փրկում Ալադինին, այլ նետում է ետ՝ քարանձավ։ Աբուն ժամանակին հասցնում է վերցնել Ջաֆարի գրպանից լամպը և «Հրաշքների քարանձավը» փակվում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:ԴերերումՎերև Կաղապար:Դերերում Կաղապար:Դերերում Կաղապար:Դերերում Կաղապար:Դերերում Կաղապար:Դերերում Կաղապար:Դերերում Կաղապար:Դերերում Կաղապար:Դերերում Կաղապար:ԴերերումՆերքև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ալադին