Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դիմապատկեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Fayum02.jpg

Դիմապատկեր, կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր կամ նկարագրություն, կերպարվեստի ժանր, որի ստեղծագործություններում վերստեղծվում է մարդու որոշակի անհատականության կերպար։ Պատկերվող մարդկանց քանակով տարբերվում են մեկ անձի, զույգի կամ խմբի դիմապատկերներ, ըստ պատկերման բնույթի՝ մոնումենտալ, հանդիսավոր, ինտիմ, երգիծական կամ հումորիստական դիմապատկեր, զանազանվում են նաև՝ ողջ հասակով, գոտկատեղից, կրծքավանդակից վեր պատկերված դիմապատկերներ, քանդակագործության մեջ՝ հուշարձաններ, դիմաքանդակային արձաններ, խմբաքանդակներ, կիսանդրիներ, հարթաքանդակ դիմապատկերներ։ Գեղանկարչական հատուկ տարատեսակ է մանրանկարչական դիմապատկերը։ Դիմապատկերները կատարվում են բնորդից, փաստական նյութերի հիման վրա, երևակայությամբ։

Դիմապատկերի տարածված տեսակներից է ինքնապատկերը։ Իսկական դիմապատկերի խնդիրներից է ոչ միայն պատկերվողի անհատական կերպարային նմանության, դեմքի, բնորոշ կեցվածքի, շարժումների, դիմախաղի արտահայտումը, այլն հոգեբանական բնութագրման միջոցներով բնորդի ներաշխարհի, բնավորության, սոցիալական, ազգային տիպական գծերի բացահայտումը։

Դիմապատկերը լայն տարածում է ստացել դեռևս ստրկատիրական հասարակարգում։ Հին Եգիպտոսում դիմապատկերը հիմնականում ունեցել է պաշտամունքային նշանակություն, կատարվել հստակ կանոններով, որոշ գործերում՝ իսկական բնութագրումներով։