Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Xiaomi

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Xiaomi logo.svg

Xiaomi Inc ( չինարեն հեշտ. 小米科技 , պինին: Xiǎomĭ Kējì), չինական ընկերություն, որը մասնագիտացված է թվային էլեկտրոնային սարքերի արտադրության մեջ։ Xiaomi ապրանքանիշի ներքո հանդես են գալիս մի շարք խելացի սարքավորումներ՝ խելացի վարագույրներից մինչև էքստրեմալ պայմաններում աշխատելու համար նախատեսված ռոբոտներ։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյաոմին հիմնադռվել է ութ ընկերների կողմից 2010 թվականի ապրիլի 6-ին։ 2010 թվականի օգոստոսի 16-ին Xiaomi-ն թողարկեց իր առաջին սմարթֆոնը հիմնված Android օպերացիոն համակարգի վրա։

2013 թվականի սեպտեմբերի 5-ին Սյաոմին հայտարարեց 3D հեռուստացույց պատրաստելու նոր գաղափարի մասին, որը պետք է ունենար 47 դույմ անկյունագիծ և հավաքվեր Թայվանի Wistron գործարանում։

Սյաոմիի խորհրդանիշը գլխարկով նապաստակն է՝ կարմիր աստղով և կարմիր փոխկապը վզին։

2014 թվականի նոյեմբերին Սյոմիի տնօրենը հայտարարեց սմարթֆոնների շուկայում առաջինը դառնալու ծրագրի մասին։

2016 թվականից գործում է Սյաոմիի օնլայն խանութը։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյաոմի ընկերության գործունեությունը սկսվում է Android սմարթֆոնի արտադրությամբ։

2012 թվականին թողարկվել է երկրորդ սմարթֆոնը և առաջինի ուժեղացված տարբերակը։

2013 թվականին ներկայացվել է Xiaomi Mi 3 սմարթֆոնը ինչպես նաև առաջին հեռուստացույցը։

2014 թվականի արդյունքների համաձայն սմարթֆոնների վաճառքի ծավալով ընկերությունը զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջ անցնելով Apple-ից։

2015 թվականին ընկերությունը թողարկեց իր առաջին սեփական սպորտային տեսախցիկը՝ Yi որը մրցակցություն հայտարարեց GoPro-ին։