Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Fortnite

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

ֆորտնայթ,համակարգչային խաղ, որը մշակվել է Epic Games-ի և Epic Games Poland-ի կողմից: Թողարկվել է 2017 թվականին, իսկ 2018 թվականին ակնկալվում է ամբողջական տարբերակի թողարկումը։ Խաղը հիմնված է օրվա ընթացքում ռեսուրսներ հավաքելու և գիշերը գոյատևելու սկզբունքի վրա:

FortniteLogo.svg

Ֆորտնայթ, համակարգչային խաղ, որը մշակվել է Epic Games-ի և Epic Games Poland-ի կողմից: Թողարկվել է 2017 թվականին, իսկ 2018 թվականին ակնկալվում է ամբողջական տարբերակի թողարկումը։ Խաղը հիմնված է օրվա ընթացքում ռեսուրսներ հավաքելու և գիշերը գոյատևելու սկզբունքի վրա:

Էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա «Epic»-ի առաջին խաղն է, որը ստեղծվել է սեփական «Unreal Engine 4» խաղային շարժիչով: «Fortnite»֊ն գոյատևման համար համագործակցված ավազակախումբ է, որի հիմնական նպատակը բացահայտումները, ռեսուրսների հավաքումը, ամրացված շենքեր կառուցելը և հրեշերի դեմ պայքարելն է:

Խաղացողները հավաքելու են այնպիսի իրեր, որոնցով կարող են կառուցել տներ և գիշերները պաշտպանվել զոմբիներից: Խաղի մեջ շինարարությունը կլինի հիմնական մեխանիկան: Խաղացողները կարող են կառուցել իրենց տան յուրաքանչյուր պատը 3x3 ցանցով, նաև կարող են կառուցել աստիճաններ, տանիք և պատուհաններ։ Խաղի տեղանքը և քարտեզները պատահականորեն են ստեղծվել, և խաղացողներին տրվում է զանազան տարբեր զենքեր, ինչպիսիք են հրացանը կամ դիպուկահար հրացանը։ Խաղացողները կարող են նաև ոչնչացնել շրջակա միջավայրի օբյեկտները և դեկորացիաները և ռեսուրսներ ձեռք բերել:

Խաղի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Fortnite-ն ներկայացվել է 2011 թվականի դեկտեմբերի 10-ին «Epic»-ի կողմից։ 2014 թվականի ապրիլի 8-ին հայտարարվեց, որ խաղը կլինի անվճար։

Խաղի հայեցակարգը ներկայացվել է «Game Jam»֊ի ժամանակ, որի ընթացքում մշակողները պետք է փոքր խաղ պատրաստեն սահմանափակ ժամակում։ Խաղի ալֆա տարբերակը թողարկվեց և հասանելի էր 2011 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 19-ը: