Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

DoubleTree

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
DoubleTree Yerevan.jpg

DoubleTree by Hilton, ամերիկյան հյուրանոցային ցանց և Hilton Worldwide կորպորացիայի մաս կազմող ապրանքանիշ: DoubleTree հյուրանոցների մեծ մասն անկախ հիմնադրված են և ղեկավարվում են ֆրանչայզինգի պայմանագրով, սակայն որոշները ղեկավարվում են Hilton Worldwide-ի կողմից[1]:

DoubleTree-ն 2007 թվականից հետո ամենաարագ աճող Hilton ապրանքանիշն է հատկությունների քանակով, 2007-2015 թվականներին՝ առաջատարը սենյակների թվով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին DoubleTree հյուրանոցը բացվել է 1969 թվականին Արիզոնայի Սքոթսդեյլ քաղաքում։ Այն գտնվում էր Սքոթսդեյլի նորաձևության հրապարակում և ստեղծվել էր Սեմ Քիթչելի կողմից[9]: Doubletree կորպորացիան 1997 թվականին միավորվեց Promus Hotel Corporation-ի հետ՝ միասին ստեղծելով Doubletree, Red Lion, Hampton Inn և Embassy Suites ապրանքանիշները: 1999 թվականի դեկտեմբերին Hilton Hotels կորպորացիան ձեռք բերեց Promus Hotel Corporation-ը, որը ղեկավարում էր Doubletree Hotels և Promus-ի այլ հյուրանոցները նոր վերանվանված Hilton Worldwide-ի միջոցով:2011 թվականի սկզբին Hilton Worldwide-ը թողարկեց պատկերանիշ, որում Doubletree գրությունը փոխարինվեց DoubleTree by Hilton-ով։

2015 թվականին Երևանում բացվեց DoubleTree ցանցի հյուրանոց։