Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ֆլամինգոներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Lightmatter flamingo.jpg

Ֆլամինգոները կազմում են ֆլամինգոնմանների կարգի թռչունների ընտանիքը։ Տարածված են Հարավարևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներերում։ Հայտնի է 3, Հայաստանի Հանրապետությունում՝ հայտնի է 1 տեսակ՝ սովորակակն ֆլամինգոն, որն աշնանային չվահյուր է։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում։ 1993 թվականից Հայաստանի Հանրապետությունում հայտնի է ֆլամինգոյի չուի 17 դեպք։ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլ-հունիսին հայտնվում են մոլորված թռչուններ։

Մարմնի երկարությունը 125-145 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 140-165 սանտիմետր, կենդանի զանգվածը՝ 3,4-4 կիլոգրամ։ Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը։ Փետրածածկը բաց վարդագույն է, թևերը՝ մուգ վարդագույն ու սև հատվածներով։ Կտուցը վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ, ներքև կեռված։ Ոտքերը վարդագույն են, մատները՝ լողաթաղանթավոր։

Կեր է որոնում ծանծաղուտներում՝ ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով։ Սնվում է միջատներով, խխունջներով, խեցգետինակերպներով։

Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։