Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Օպերա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Օպերան որպես ինքնուրույն ժանր, ձևավորվել է տասնվեցերորդ դարի վերջին տասնյոթերորդ դարի սկզբին՝ Իտալիայում։ Պատմական զարգացման ընթացքում ջավորվել են օպերային երաժշտության պատմահերոսական, պատմառոմանտիկական, քնարական, կոմիկական և այլ տարատեսակներ։ Կերպարներն առավել ամբողջական բացահայտվում են մենահամարներում։ Բախումային իրավիճակներ ստեղծելու, գործողության զարգացման, գաղափարների ընդհարման հնարավորություն են ընձեռում անսամբլները։ Երգչախումբը և նվագախումբը նույնպես առավել բացահայտում և ամբողջացնում են բեմում կատարվող գործողությունները։

Օպերայում առանձնահատուկ տեղ ունեն ինքնուրույն սիմֆոնիկ դրվագները՝ նախերգանքը և առանձին գործողությունների նախաբանը։ Առաջին օպերաներն են «Դափնեն» և «Եվրիդիկեն», որոնց երաժշտությունը գրել է կոմպոզիտոր և երգիչ Յակոպո Պերին։

Տասնութերորդ դարի կեսից օպերային ժանրը տարածվել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում և եվրոպական այլ երկրներում։

1868 թվականին Կոստանդնուպոլսում Տիգրան Չուխաճյանն ստեղծել է հայկական առաջին «Արշակ Բ» օպերան։

Հայկական օպերային արվեստն աչքի է ընկնում ժանրերի և ձևերի բազմազանությանբ, երաժշտական լեզվի ինքնատիպությամբ։