Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Քուն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Princess, asleep.jpg

Քուն, բնականոն ֆիզիոլոգիական գործընթաց, որը բնորոշվում է արտաքին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ և որոշ փուլերում նաև՝ ուղեղի գործունեության նվազագույն աստիճանով։ Քունը բնորոշ է բոլոր կաթնասուններին, թռչուններին, ձկներին, միջատներին և այլ կենդանատեսակներին։

Նորածինները օրվա մեծ մասն անցկացնում են քնած վիճակում։

Քնի և արթունության վիճակները հաջորդում են իրար և նրանց տևողությունը մոտավորապես 24 ժամ է։ Բացի սովորական հանդիպող գիշերային քնից, որոշ ժողովուրդներին հատուկ է նաև ավանդական ցերեկային քունը։ Քունը նպաստում է ստացված տեղեկատվության մշակմանն ու պահպանմանը, իմունիտետի վերականգնմանը։ Քնի ժամանակ ստեղծվում են օրգանիզմի աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները։

Մարտի յուրաքանչյուր երկրորդ ամբողջական շաբաթի ուրբաթ օրը Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի կողմից նշվում է որպես քնի համաշխարհային օր։