Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Քեոփսի Արևային նավը

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Քեոփս փարավոնի Արևային նավը նախկինում գտնվում էր հենց բուրգի ներսում։ Մոտ 5000 տարի շարունակ հողի տակ թաղված մնալով՝ 1954 թվականին հայատնաբերվեց բուրգի հարևանությամբ մի փոսի խորքում՝ առանձին կտորներով։ Դրանք վերամիավորվել և այժմ պահպանվում են բուրգի մոտ կառուցված «Արևային նավի թանգարանում»։

Արևային նավը եգիպտական առասպելաբանության մեջ խորհրդանշական իմաստ ունեցող առարկա է՝ կապված օրվա արևային փուլերի և նրա արարիչ արևի աստված Ռայի պաշտամունքի հետ։ Հին եգիպացիները մշտապես կրկնվող արևածագն ու արևամուտը նմանեցնում էին կյանքի և մահվան հերթագայությանը։ Այսպես՝ ամեն առավոտ արևը ծնվում է արևելքում, հասնում մինչև զենիթ, ապա ծերանում արևմուտքում կամ անհետանում մեռյալների թագավորությունում։ Այս ճանապարհորդությունը արևի աստված Ռան անցնում էր Արևային նավով։ Նավի ընտրությունը՝ որպես փոխադրամիջոց, կապված է հին եգիպտական քաղաքակրթության մեջ Նեղոս գետի, առհասարակ ջրի՝ առանցքային նշանակություն ունեցող արժեքի հետ։ Հին եգիպտացիները բոլոր երևույթները ջանում էին մեկնաբանել ըստ իրենց դարավոր հավատալիքներին։ Նրանց համար ամենակարևոր հասկացություններից էր հետագայում օրինակ՝ գիշերվա և ամեն առավոտ վերածնվող արեգակի շրջապտույտը, տարիների շրջապտույտը՝ կապված Նեղոսի ջրերի մակարդակից, որոնք կարող էին ինչպես ուրախության, այնպես էլ տխրության առիթ դառնալ և կամ կյանքի շրջապտույտը, երբ ծնունդը հաջորդում է մահվան։