Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Քարաքոս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Haeckel Lichenes.jpg

Քարաքոսը հաճախ են շփոթում մամուռի հետ, միnչդեռ դրանք տարբերվում են իրարից։ Քարաքոսը տերևներ չունի։ Տարբեր է նաև նրանց գույնը․ մամուռը միշտ կանաչ է, իսկ քարաքոսը լինում է մոխրագույն, կանաչամոխրագույն, գորշ և, նույնիսկ, սև, դեղին, սպիտակ։ Այն բոլորովի պահանջկոտ չէ և կարող է աճել լերկ ժայռերին, անջուր անապատում և ցուրտ տունդրայում։ Կորցնելով գրեթե ամբողջ ջուրը՝ քարաքոսերը կարող են լրիվ չորանալ, բայց խոնավություն ստանալուց շարունակեն ապրել։

Գիտնականները պարզել են, որ քարաքոսը մյուս բույսերից տարբերվում է նրանով, որ ոչ թե մեկ, այլ համատեղ ապրող երկու բույս է՝ սունկ և ջրիմուռ։ Ջրիմուռները սննդանյութ են հայթայթում օդից, իսկ սնկերը, իրենց արտադրած թթուներով լուծելով ապարները, ջուր և հանքային նյութեր են ստանում։ Ահա թե ինչու քարաքոսերը կարող են ապրել նաև լերկ ժայռերին։ Քարաքոսը, առանձնապես եղջերվաքոսը, հյուսիսային եղջերուների հիմնական կերն է։