Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Փոքրիկ Իշխանը

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Փոքրիկ իշխան» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպը, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի բոլոր հերոսները իրական են։

Փոքրիկ Իշխան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ իշխանի կերպարը հեղինակն ինքն է։ Այս կերպարը խորապես ինքնակենսագրական է. հեղինակն էլ ինքը հեռացել էր մեծահասակներից։

Վարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդի քմահաճ և հուզիչ կերպարը նույնպես լավ ծանոթ է ընթերցող-ուսումնասիրողներին. դա հեղինակի կնոջ՝ Կոնսուելայի կերպարն է՝ իմպուլսիվ լատինոամերիկուհին, ում կոչում էին «Փոքրիկ սալվադորյան հրաբուխ»։

Աղվես[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվեսը սովորեցնում է Փոքրիկ Իշխանին հավատարմություն և դառնում իր հավատարիմ ընկերը։

Փառասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառասերը, չնայած մենակ էր իր մոլորակի վրա, բայց կարծում էր, որ բոլորը պիտի երկրպագեն իրեն, իր մասին բավականին մեծ կարծիք ուներ, չնայած, որ այդ կարծիքը հիմնավորված չէր։

Հարբեցող[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա այն հետաքրքիր կերպարներից է, որի մեջ կա սեփական թուլության գիտակցումը, անզորությունը և թույլ կամքը։ Նա հարբում էր, որ մոռանար, որ ամոթ է խմելը։ Այս տարբերակով փորձում էր փախչել, որովհետև ամաչում էր ինքն իրենից ու իր թուլությունից։

Գործարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարը ներկայացնում է կարիերիստ մարդկանց բնավորության գիծը, քանի որ մարդիկ տարվում են աշխատանքով, մոռանում են շրջապատին ու ամեն ինչ. փորձում են ձգտել ավելիին՝ այդ ընթացքում կորցնելով իրենց նպատակը։ Հեղինակը փորձել է ցույց տալ, որ աշխատանքով չպետք է տարվել այնքան, որ մոռանանք նույնիսկ ինքներս մեզ, մեր սիրելիներին։

Լապտերավառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Իշխանի հանդիպած 5-րդ մոլորակն ամենից փոքրն էր ու զվարճալին։ Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում։ Այս մոլորակում լապտերավառի աշխատանքի մեջ իմաստ կար, քանի որ երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում։ Այստեղ նշվում էր, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է։ Լապտերավառն այն միակն էր, ով միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների։ Եվ սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում եսասեր չլինես։

Աշխարհագրագետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ մոլորակը նախորդից 10 անգամ մեծ էր, և նրա վրա մի ծերունի էր ապրում՝ աշխարհագրագետ։ Այս մոլորակի թերևս ամենակարևոր խոսքն այն է, որ պետք է խոսքդ ապացուցես, այսինքն՝ այն ամենի մասին, ինչի մասին որ խոսում ես, փորձիր ապացուցել, այլ ոչ թե միայն ասես այն, ինչ խելքիդ փչում է։

Բաոբաբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաոբաբները խորհրդանշում են մեր գիտակցության մեջ եղած բացասական մտքերը։ Փոքրիկ Իշխանն է ասում, որ մինչև մեծանալը բաոբաբները փոքր են եղել, և գառնուկը հեշտությամբ կարող է դրանք ուտել։ Դա նշանակում է, որ մարդկանց մեջ ծնված վատ, չար մտքերը սկզբնական շրջանում հեշտությամբ կարելի է «արմատախիլ անել», հակառակ դեպքում դրանք կվերածվեն «մեծ ու հսկա բաոբաբների»:

Սլաքավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլաքավարին Փոքրիկ իշխանը հանդիպում է աղվեսին ճանաչելուց ու նրանից կյանքի փոքրիկ գաղտնիքն իմանալուց հետո։ Սլաքավարը խորհրդանշում է մեծահասակների կյանքի իմաստն ու նրանց ժամանակի զգացումը։ Ներկայացնում է այն մարդկանց, ովքեր անընդհատ շտապում են։ Նրանք անընդհատ ժամանակ են խնայում։

Վեպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ լեզուն ֆրանսերենն է։ Հրատարակվել է 1943 թվականի ապրիլի 6-ին։