Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Փող

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Money poster.JPG

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողը յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողը հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փող է համարվում այն, ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում, ընդունվում։ Փողի էությունը նրանում է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողը էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի։ Մարդիկ ապագայի հետ կապված բազմաթիվ խնդիրների լուծման նպատակով իրենց հարստության մի մասը կուտակում են։ Հարստության կուտակման ամենացանկալի ձևը փողն է, որովհետև, առաջին՝ միասնական վճարման միջոց է, երկրորդ՝ պահպանման համար գրեթե ծախսեր չեն պահանջվում, երրորդ՝ ի տարբերություն բարիքների մյուս տեսակների, ժամանակի ընթացքում չի կորցնում իր հատկությունները։ Հարստությունը վերածելով փողի, այսինքն՝ կուտակելով, տնտեսավարող սուբյեկտը, իր նախասիրություններից ելնելով, կարող է այն օգտագործել տարբեր նպատակներով։ Այսինքն՝ փողն ունի կուտակման միջոցի գործառույթ։