Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Փղեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Փղերը բարևում են իրար

Փղերը լինում են երկու տեսակի՝ աֆրիկական և ասիական: Աֆրիկական փղի սեռն ընդգրկում է 2 տեսակ. սավաննային և անտառային: Աֆրիկական փիղն ազատության մեջ ապրում է միայն Աֆրիկայում՝ Սահարայի հարավային շրջաններում: Ասիականն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Աֆրիկական փղերը հազվադեպ են ընտելանում: Կան նաև ուրիշ, ավելի քիչ նկատելի տարբերություններ: Փիղն ունի ահռելի մարմին, թեթևակի սապատավոր մեջք և հաստ, սյունանման ոտքեր, փոքրիկ աչքեր, մեծ ականջներ, երկար ժանիքներ ու լայն ճակատ: Փղի ժանիքները` փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի։ Ժանիքները հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են:

Փղերը եղել են պարապած և օգտագործվել են պատերազմի ժամանակ, առաջին անգամ Հնդկաստանում ։

Մարմնի բարձրությունը մինչև 3,5 մ։ Կնճիթը ծառայում է որպես շոշափելիքի, հոտառության և բռնելու օրգան։

Շատ տարիներ առաջ փղերին օգտագործել են, որպես ռազմական զենք։