Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Փայտփորիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Մեծ սրաթև փայտփորիկ

Երևի բոլորն էլ փայտփորիկներ տեսել են։ Իսկ եթե կան մարդիկ, որ չեն տեսել փայտփորիկներ, ապա անկասկած լսած կլինեն նրա «թխթխկոցը»։ Չկա մի անտառ, որ փայտփորիկի ձայնը չլսվի։ Ճիշտ է, որ նրա ձայնը այնքան գեղեցիկ չէ, բայց հաճելի է այն լսել անտառում կամ այգում, պուրակում։ Ու բնությունը սիրող մարդիկ սիրում են նրա փայտին խփելու ձայնը։ Փայտփորիկը օգտակար թռչուններից է, նա ոչնչացնում է վնասատու թրթուրներին։ Այսինքն էլ ծառը կսկծի աճել, պտուղ տալ և այլն։

Եթե նույնիսկ այդ ծառն էլ չորացել է միևնույն է փայտփորիկը թխթխկացնելու է և այդ ժամանակ այդ ծառի թրթուրներն էլ չեն տարածվի այլ ծառերի վրա։ իզուր չէ, որ փայտփորիկները անտառային բժիշկ են անվանում։

Առավոտից մինչև ուշ գիշեր փայտփորիկը աշխատում է, ինչպես մեղուները ու մրջունները։ Երբ գտնում է վնասատու թրթուրին իր խորդուբորդ երկար ամուր լեզվով հանում է անցքից ու կուլ տալիս։

Մեր երկրում այսինքն ՀՀ-ում կան կամ ապրում են փայտփորիկների մի քանի տեսակներ՝ սև փայտփորիկ, կանաչ փայտփորիկ, սպիտակամեջք փայտփորիկը, մեծ, փոքր և միջին խայտաբղետ փայտփորիկները։ Բայց շատ ենք հանդիպում խայտաբղետ փայտփորիկները։

Բոլոր փայտփորիկները բնակվում են կամ բույն են շինում ծառերի փչակների մեջ։