Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տրդատ ճարտարապետ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Տրդատ ճարտարապետ, հայ ճարտարապետ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրդատի կյանքի մասին մեզ հասել են խիստ սահմանափակ տեղեկություններ: Առանձին և կցկտուր տեղեկություններ է հաղորդում 11-րդ դարի պատմիչ Ստեփանոս Ասողիկ Տարոնեցին՝ իր «Տիեզերական պատմության» մեջ: Բագրատունյաց Հայքի մայրաքաղաքը դարձավ Անին, որտեղ մեծ թափով սկսվեցին շինարարական աշխատանքները: Մինչ այդ, արաբական արշավանքներից ավերված երկիրն այժմ արագորեն վերականգնվում էր: Եվ Տրդատ Ճարտարապետն իր գործուն մասնակցությունը բերեց երկրում ծավալվող շինարարությանը՝ հատկապես Անիում և Շիրակ գավառում, որտեղ բնակվում էր։

Տրդատը տիրապետել է հայերենին, արաբերենին և հունարենին, խորությամբ ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը: Նրա շինարարական գործունեությունը հիմնականում կենտրոնացել է մայրաքաղաք Անիում և Արգինայում: Տրդատի ստեղծագործության գլուխգործոցն Անիի Մայր տաճարն է՝ դարաշրջանի ճարտարապետական ըմբռնումներին հարազատ ոճով։ Մայր տաճարը երևույթ է հայկական ճարտարապետության պատմության մեջ։

Տրդատը՝ որպես ճարտարապետ, ճանաչված էր նաև Հայաստանից դուրս: 989 թվականին նա հրավիրվել է Կոստանդնուպոլիս՝ վերակառուցելու Սբ․ Սոֆիայի տաճարը։ Ստեփանոս Տարոնեցու վկայությամբ՝ Տրդատն իր «իմաստուն հանճարով» վերականգնել է գմբեթը, որը ցայսօր կանգուն է: Ասում են, որ Տրդատը գործն ավարտելով գմբեթի վրա հայերեն տառերով իր անունն է փորագրել։