Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տրդատ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Tiridates.jpg

Տրդատի մասին տեղեկություններ է հաղորդում պատմիչ Ստեփանոս Տարոնեցին։ Տրդատը տիրապետել է հայերենին, արաբերենին և հունարենին, խորությամբ ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը։ Նրա շինարարական գործունեությունը հիմնականում կենտրոնացել է մայրաքաղաք Անիում և Արգինայում։ Կառուցել է Արգինայի կաթողիկե եկեղեցին, ենթադրաբար՝ նաև վարդապետարանն ու մատենադարան-գրատունը։

Սմբատ Բ թագավորը Տրդատի հեղինակությամբ և մասնակցությամբ ձեռնարկել է Անիի բարեկարգման ու ամրացման աշխատամքները. կառուցվել են շուրջ 2,5 կմ երկարությամբ, 55 աշտարակով, 17 դուռ ու դռնակներով, 8-10 մետր բարձրությամբ, սրբատաշ քարով «Սմբատաշեն» ամրակուռ պարիսպը, Ախուրյան գետի վրա եռաթռիչք Մեծ և այլ կամուրջներ, մշակվել է Անիի գլխավոր ու մյուս փողոցների, թաղամասերի հատակագծային հորինվածքների գերիշխող հանգույցների առանձնահատկություններով քաղաքաշինական համակարգը։

Թորոս Թորամանյանը, եվրոպացի գիտնականներ Յոզեֆ Ստրժիգովսկին, Յուրգիս Բալթրուշայտիսը և ուրիշներ նշել են, որ ավելի ուշ կազմավորված ռոմանական և գոթական ճարտարապետությանը բնորոշ հիմնական սկզբունքներն առկա են հայկական միջնադարյան ճարտարապետության, մասնավորապես Անիի Մայր տաճարի կառուցվածքային ու դեկորատիվ ձևերում։

Տրդատը նաև երևելի քանդակագործ էր․ նրա կառույցներն աչքի են ընկել հարուստ և բազմազան զարդաքանդակներով։