Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տորթ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Wikipedia Cake.jpg

Տորթ, աղանդեր, կարկանդակի տարատեսակ, որը կազմված է մեկ կամ մի քանի շերտերից, որոնք իրար են միանում կրեմով կամ ջեմով։ Տորթը սովորաբար պատում են կրեմով, գլազուրով կամ մրգերով։

Առաջին տորթերը, ըստ երևույթի առաջացել են այն ժամանակ, երբ մարդիկ սովորեցին աղալ հացահատիկ և այդ եղանակով ստանալն ալյուր: Տորթերը տարածում ստացան, երբ խոհարարները սկսեցին օգտագործել շաքար: Եղեգնաշաքարը, առաջին անգամ արտադրվել է Հնդկաստանում, ճամփորդել մինչև արաբական երկրներ, որտեղ այն հմտորեն խառնում էին բուրավետ համեմունքների հետ, որոնք ներկրվել են Հեռավոր Արևելքից:

Տորթը ավանդական կերակրատեսակ է հարսանիքներում, ծննդյան օրերին և այլ հանդիսավոր իրադարձությունների ժամանակ: Հարսանեկան տորթը ըստ ավանդույթի մի քանի հարկանի են լինում և վերևից զարդարվում են նորապսակների ֆիգուրներով: Ծննդյան օրերին տորթը կարող են զարդարել մոմերով, և մոմերի քանակը պետք է համապատասխանի անվանակոչիկի տարիքին կամ հատուկ մոմերով, որոնք ունեն տարիքին համապատասխանող թվեր:

Հուլիսի 20-ը աշխարհում նշվում է որպես Տորթերի Միջազգային Տոն Օր: