Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տիտան (արբանյակ)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Տիտան (հին հուն․՝ Τιτάν), Սատուրնի արբանյակն է, հայտնաբերել է Քրիստիան Հույգենսը 1655 թվականին։ Արեգակնային համակարգի մեծությամբ երկրորդ արբանյակն է։ Երկրագնդից բացի Արեգակնային համակարգի միակ մարմինն է, որի մակերևույթի վրա հաստատված է հեղուկի գոյությունը: Սատուրնի խիտ մթնոլորտ ունեցող միակ արբանյակն է։ Տիտանի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել նրա վրա կյանքի պարզագույն տեսակների առկայությունը։

Տիտանը 1655 թվականին դարձավ Սատուրնի առաջին հայտնաբերված արբանյակը, այն հայտնաբերեց հոլանդացի աստղագետ Քրիստիան Հույգենսը:

Տիտանի տրամագիծը կազմում է 5152 կմ, դա Լուսնի տրամագծից 50 %-ով ավել է, ընդ որում Տիտանի զանգվածը 80 %-ով ավել է Երկրի արբանյակի զանգվածից։ Տիտանը չափերով մեծ է նաև Մերկուրի մոլորակից, չնայած զիջում է նրան զանգվածով։ Ծանրության ուժը նրա վրա կազմում է Երկրի ծանրության ուժի մոտավորապես մեկ յոթերորդ մասը։ Տիտանի զանգվածը կազմում է Սատուրնի բոլոր արբանյակների գումարային զանգվածի 95 %-ը։

Տիտանի մակերևույթը հիմնականում բաղկացած է ջրային սառույցից և նստվածքային օրգանական միացություններից։ Երկրաբանորեն երիտասարդ է, հիմնականում հարթ, բացառությամբ քիչ քանակի լեռնային ձևավորումների և հարվածային խառնարանների, ինչպես նաև մի քանի կրիոհրաբուխների։ Տիտանը պարուրող խիտ մթնոլորտը, երկար ժամանակ թույլ չէր տալիս տեսնելու արբանյակի մակերևույթը, ընդհուպ մինչև «Կասինի-Հյուգենս» սարքի ժամանումը 2005 թվականին։

Մթնոլորտը հիմնականում բաղկացած է ազոտից, կա նաև քիչ քանակության մեթան և էթան, որոնք ձևավորում են հեղուկ և, հնարավոր է, նույնիսկ պինդ տեղումներ առաջացնող ամպեր։ Մակերևույթի վրա կան մեթան-էթանային լճեր և գետեր։ Մթնոլորտի ճնշումը մակերևույթի մոտ գերազանցում է Երկրինը մոտավորապես 1.5 անգամ։ Ջերմաստիճանը մակերևույթի մոտ կազմում է - 170 - 180 °C։

Չնայած ցածր ջերմաստիճանին, Տիտանը համեմատվում է զարգացման վաղ ժամանակաշրջանների Երկրի հետ, և չի կարելի բացառել, որ այս արբանյակի վրա հնարավոր է պարզագույն կյանքի տեսակների առկայությունը, մասնավորապես ընդերքային ավազաններում, որտեղ պայմանները շատ ավելի մեղմ են:

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտանը հայտնաբերվել է 1655 մարտի 25-ին հոլանդացի մեխանիկ, ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Հյույգենսի կողմից։ Հյուգենսը չափազանց տպավորված էր Գալիլեյի կողմից Յուպիտերի չորս մեծ արբանյակների հայտնաբերումով 1610 թվականին և նրա կատարած բարելավումներով աստղադիտարանների կառուցման մեջ։ Հյուգենսը իր եղբոր Կոնստանտինի օգնությամբ,սկսեց զբաղվել աստղադիտակների կառուցմամբ 1650 թվականին և հայտնաբերեց Սատուրնի առաջին դիտարկված արբանյակը օգտագործելով իր կառուցվածքի աստղադիտաներից մեկը:

Նա անվանեց արբանյակը պարզ՝ Սատուրնի Լուսին (լատիներեն՝ Saturni Luna), և հրատարակեց այդ մասին 1655 թվականին De Saturni Luna Observatio Nova (Սատուրնի արբանյակի նոր դիտարկում) աշխատության մեջ։ Այն բանից հետո, երբ Ջովանի Կասինին 1673-ից 1686 թվականները հայտարարաեց իր կողմից Սատուրնի ևս չորս արբանյակների հայտնաբերման մասին, աստղագետները սկսեցին անվանել Սատուրնի արբանյակները համարակալելով դրանք հռոմեական թվերով` Սատուրն I-ից V (որտեղ Տիտանը չորրորդն էր)։ Տիտանի մեկ այլ վաղ անվանումներից էր "Սատուրնի սովորական արբանյակ" անվանումը։ Այժմ Տիտանը պաշտոնապես համարակալված է Սատուրն VI, քանի որ 1789 թվականի նոր արբանյակների հայտնաբերումներից հետո որոշվեց սառեցնել համարակալումը հետագա հնարավոր շփոթմունքից խուսափելու համար (մինչ այդ Տիտանը ունեցել է տարբեր համարներ II, IV, ինչպես նաև VI)։ Դրանից հետո Սատուրնին ավելի մոտ հայտնաբերվել են բազմաթիվ փոքր արբանյակներ։

Տիտան անունը, ինչպես նաև Սատուրնի ևս յոթ այն ժամանակ հայտնի արբանյակների անունները, առաջարկվել են Ուիլյամ Հերշելի (Սատուրնի Միմաս և Էնցելադ արբանյակների հայտնաբերող) որդի Ջոն Հերշելի կողմից, նրա 1847 թվականին հրատարակված «Բարեհուսո հրվանդանից կատարված աստղագիտական դիտարկումների արդյունքներ» աշխատության մեջ։ Նա առաջարկեց առասպելական Տիտանների (հին հուն․՝ Τῑτάν), Կրոնոսի եղբայրների և քույրերի անունները (Կրոնոսը Հունական դիցաբանության մեջ հռոմեական Սատուրնի նախատիպն է)։ Տիտանները համաձայն դիցաբանության հզոր աստվածների ցեղ էր, որոնք հանդիսանում էին Գեայի և Ուրանոսի հետնորդները, որոնք ղեկավարում էին առասպեալական Ոսկե դարում։