Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տիկնիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Dolls Budapest.JPG

Տիկնիկ մարդու, թռչունների, կենդանիների կերպարանքով իր, որը պատրաստվում է տարբեր նյութերից։ Հայաստանում տարբեր անուններով հայտնի տիկնիկներ են Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումներից Խմբագիրը, Աբիսողոմը, օրիորդ Աղավնյակը, բժիշկը, Շողակաթը, Զորապետը, Թագավորը։ Տիկնիկները հիմնականում լինում են ծիսական, թատերական և մանկական։ Ծիսական տիկնիկի առաջացումը կապված է ծիսակատարությունների հետ․ դրանք ստեղծվել են հավատալիքային, կրոնական և առասպելական տարբեր կերպարների պատկերներով, օգտագործվել են հմայելու, կախարդելու նպատակով, կատարել պահպանակի դեր։ Ծիսական տիկնիկների որոշ մասը կիրառվելով կրոնական միստերիալ ներկայացումներում, փոխակերպվել են թատերական կերպարի, սկզբնավորելով տիկնիկային թատրոնը։ Մանկական խաղատիկնիկները ծիսական ու թատերական տիկնիկների փոխակերպված վերապրուկային ձևերն են, որոնք, ժամանակի ընթացքում կորցնելով կամ պահպանելով իրենց ծիսական, պաշտամունքային ու պահպանակի դերը, միաժամանակ երեխաների համար ծառայում են նաև որպես զբաղմունքի և ժամանցի առարկա, կատարելով դաստիարակչական դեր։