Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տիգրանակերտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Տիգրանակերտ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Նփրկերտ գավառում էր՝ Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին (այժմ՝ Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում)։ Հիմնադրել է Տիգրան Բ Մեծը մ․ թ․ ա․ 70-ական թվականների սկզբին, իր թագադրման վայրում։

Տիգրանակերտից է սկսվել Մանազկերտով ու Զարեհավանով Արտաշատ տանող հայկական «Արքունական» ճանապարհը։ Քաղաքը կարճ ժամանակամիջոցում դարձել է հելլենիստական Արևելքի հռչակավոր կենտրոններից։ Ենթադրվում է, որ ծաղկուն շռջանում ունեցել է շուրջ 100 հզ. բնակիչ։Շուրջ 5-ամսյա համառ դիմադրությունից հետո՝ մ․ թ․ ա․ 69 թ-ի հոկտեմբերի 6-ին, հռոմեացի զորավար Լուկուլլոսը նվաճել է Տիգրանակերտը։ Տիգրան Բ-ի մահից (մ․ թ․ ա․ 55 թ․) հետո այն դադարել է մայրաքաղաք լինելուց, թեև շարունակել է պահել ռազմավարական նշանակությունը։ Հայ Արշակունիների (I-V դարեր) օրոք Հրավային Հայաստանի խոշոր քաղաքներից էր և Աղձնիքի բդեշխության կենտրոնը։ Տիգրանակերտը խիստ տուժել է III-IV դարերի հռոմե-պարսկական պատերազմների ընթացքում։ 350-ական թվականներին քաղաքը գրավել և հիմնովին ավերել է Պարսից Շապուհ II-ը՝ բնակիչների մեծագույն մասին գերեվարելով Պարսկաստան։ Տիգրանակերտը լիովին ամաըացել է և այլևս չի վերաշինվել։

Տիգրանակերտ և Տիգրանավան անվանումներով քաղաքներ են հիմնադրվել նաև Հայաստանի այլ վայրերում ընդհանուր թվով՝ 7 քաղքաք։