Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տետր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Blank Pages In An Open Notebook (4812269151).jpg

Տետր, պատրաստում են սպիտակ թղթից: Տետրը պետքական է գրառումներ կատարելու համար:Տետրը կառուցվածքով նման է գրքույկի, այսինքն այն ունի և բարակ կազմ և հաստ, որի մեջ ամրացված են թերթերը։ Թերթերը ամրացնում են տարբեր միջոցներով և ձևերով։ Դրանք կարող են ամրացված լինել ամրակներով, թելով կամ սոսինձով։ Կան տետրեր, որոնց վրա անցքեր են բացված` պարուրաձև մետաղալարով ամրացնելու համար։ Այն հարմար է նաև թերթերը հեշտությամբ փոփոխելու համար։ Տետրերը ունենում են տարբեր քանակի էջեր։

Աշակերտական տետրերը ամենատարածվածներն են ցանկացած վայրերում։ Հիմնականում օգտագործվում են միջնակարգ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հիմնականում ունենում են տարբեր քանակի թերթեևր։ Աշակերտական տետրերի հիմնական չափը Folio ֆորմատի կեսն է (6,5X8 դույմ)։ Լինում են տողերով նաև վանդակավոր գծերով։ Ավելի փոքր տետրերին անվանում են նոթատետր: Մեծ քանակությամբ թերթեր ունեցող տետրն անվանում են, ընդհանուր տետր։