Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տանձենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Pyrus communis.jpg

Տանձենին վարդազգիների ընտանիքի պտղատու ծառ է։ Հայտնի է 60 տեսակ, մշակության մեջ՝ 5000 սորտ։

Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է 16 տեսակ՝ կովկասյան, սուր սղոցանման, Թախտաջյանի, ուռատերև, սիրիական և այլ տանձենիներ՝ տարածված Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ տեսակները՝ հիմնականում Սյունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է սովորական տանձենին, որն Արարատյան նախալեռնային, հյուսիսարևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում առաջացնում է տանձուտներ։ Բոլոր սորտերն ըստ հասունացման և օգտագործման ժամկետների բաժանվում են 3 խմբի՝ ամառային, աշնանային և ձմեռային։

Ցողունը ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղեր՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը սեղմված բրգաձև է՝ խիտ ճյուղավորվող։ Տերևները ձվաձև են, երկարավուն եզրերը՝ մանր ատամնավոր ծաղկաբույլը վահանիկ է, ծաղիկները երկսեռ են, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն՝ հավաքված ծաղկաբույլերում։

Պտուղները պարունակում են շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, A,B,C վիտամիններ։

Օգտագործվում են թարմ և վերամշակված։

Մշակվում են Մալաչա, Սինի, Կարմրենի,Ձմեռնուկ, եվրոպական ծագում ունեցող՝ Վիլյամս ամառային, Անտառային գեղեցկուհի, Բերե Բոսկ, Բերե Արդանպոն, Օլիվիե դը Մեր, Նելլիս ձմեռային և այլ սորտեր։

Որոշ տեսակներ գրանցված են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։