Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վիտալի Բալասանյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Վիտալի Միխայիլի Բալասանյան ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին ԼՂՀ-ի Ասկերանում) ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս:ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի Ասկերան ավանում: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ասկերանում: 1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն: Այստեղ աշխատել է մինչև 1990 թվական: 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպաանական ուժերի հրամանատար: 1991 թվականին ընտրվել է առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներն՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

2000 թ. մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2000-2005 թվականներին եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ: 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Հանդիսացել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում: 2007-2010 թվականներին եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական:

2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Դարձել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինաօահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Դաշնակցություն» խմբակցության անդամ: 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր: 2011 թվականից «Հավատք» բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահն է: Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ, երեք թոռ:

Մարտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական որևէ կրթություն չունեցող Վիտալի Բալասանյանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փառահեղ մարտական ուղի է անցել՝ Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարից հասնելով մինչև դիվիզիայի հրամանատարի և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոններին՝ արժանանալով գեներալ-մայորի զինվորական կոչման:

Նրա հրամանատարությամբ Ասկերանի գունդը մարտական գործողությունների ժամանակ պաշտպանության բնագիծ ուներ՝ ձախից Խաչեն գետը, ձգվելով մինչև Վազգենշեն (Ավդալ-Գյուլափլի), որը հարկից էր Աղդամ քաղաքն և շրջանին, իսկ արևմտյան մասից՝ Քաշաթաղի (այն ժամանակ՝ Լաչինի շրջանը), քանի որ Ասկերանի շրջանը հարակից էր Լաչինի և Աղդամի շրջաններին: Ասկերանի պաշտպանական շրջանի վաշտերի մեծամասնությունտ մասնակցություն է ունեցել Շուշիի և Լաչինի ազատագրմանը: Լաչինի շրջանի հյուսիսային գյուղերի ազատագրման մի շարք օպերացիաներ ղեկավարվել է անձամբ Վիտալի Բալասանյանի կողմից:

Գունդը մասնակցել է Մարտակերտի ուղղությամբ մղվող պաշտպանական և հարձակվողական մարտերին: 1993 թ. ապրիլին Քարվաճառի ազատագրմանը Մարտակերտում (Դրմբոնում) տեղակայված ընդհանուր շտաբի ղեկավարն է եղել, իսկ Քարվածառի ուղղության ընդհանուր հրամանատարն էր Մոնթե Մելքոնյանը (Ավոն):

1994 թվականին, երբ Ադրբեջանը հակագրոհով մտավ Քարվաճառի մի շարք բնակավայրեր, ազատագրման ընդհանուր օպերացիան իրագործվել է Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ: 1993 թ. հուլիսին Աղդամի օպերացիայի ընդհանուր հրմանատարն է եղել: Հուլիսի 23-ին ազատագրվել է Աղդամ քաղաքն իր հարակից բնակավայրերով:

Տարբեր ժամանակներում գնդի մի մասը Բալասանյանի հրամանատարությամբ մասնակցել է Հորադիզի ուղղությամբ պաշտպանողական և հարձակվողական մարտերի: Նշված բոլոր ուղղություններում գունդը գրանցել է մշտական հաջողություններ:

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Բալասանյանի քաղաքական գործունեությունը սկսվում է դեռևս 1991 թվականին, երբ նա ընտրվում է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Այնուհետև երկու անգամ ևս Բալասանյանը պատգամավորի մանդատ է զբաղեցրել Արցախի օրենսդիր մարմնում: 2005 թ. խորհրդարանական ընտրություններում «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, եղել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2010 թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով: 2010-2012 թթ. հանդիսանում էր «Դաշնակցություն» խմբակցության անդամ: 2007-2010 թվականնեին եղել է նաև ԼՂՀ նախագահի խորհրդական: 2012 թ. ապրիլի 28-ին Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ նախագահի ընտրութոյւններում: 2012 թ.-ից ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր: