Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վինի Թուխ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Թեփով լցված զվարճալի արջուկ, անգլիացի գրող Ալեքսանդր Միլնի գրքի հերոս։ Գրողի որդու՝ Քրիստափոր Ռոբինի, սիրելի խաղալիքը։

Վինի Թուխը

Իրենից ներկայացնում է․

  • Ը․Դ․ (Դնչիկի ընկերը)
  • Բ․Ն (Նապաստակի բարեկամը)
  • Բ․Բ (Բևեռի բացահայտողը)
  • Ի․Ի․Ս․(Իա-Իայի սփոփող)
  • Պ․Հ․(Պոչի հայտնաբերող)
Ք․Ռոբինի խաղալիքները

Վինի-Թուխը համեստ, բարեհոգի և միամիտ «Արջ է՝ փոքրիկ ուղեղով»։ Թուխն ամենից շատ սիրում է բանաստեղծություններ գրել և մեղր ուտել։ Թուխին «վախեցնում են երկար բառերը», նա մոռացկոտ է, բայց մեկ-մեկ իր գլխի մեջ փայլուն մտքեր են ծնվում։ Հիմնականում Թուխ այնպիսին է, ինչպիսին նրան տեսնում էր Քրիստափոր Ռոբինն իր խաղերի մեջ։ Թուխի ընկերներն են Դնչիկը, Նապաստակը, Իա-Իան, Կենգան և փոքրիկ Ռուն, Բուն և Վագրը։