Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վիկտոր Համբարձումյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Համբարձումյան դրոշմանիշ.jpg

Վիկտոր Համբարձումյան, աստղագետ, աստղաֆիզիկոս, ֆիզիկոս, քաղաքական գործիչ: Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում: Վիկտոր Համբարձումյանը բացել է Բյուրականի աստղադիտարանը: Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը հին հունարենի թարգմանիչ էր: Համբարձումյանը արժանացել է բոլոր գիտության մրցանակներին բացի Նոբելյան մրցանակից: Հայ մեծ աստղագետն ուներ 4 երեխա՝ 2 տղա, 2 աղջիկ: Համբարձումյանի կինը ռուս է՝ Վերա Կլոչիխինա: Համբարձումյանի երկու զավակները ֆիզիկոսներ են, երկուսը՝ մաթեմատիկոս: Վիկտոր Համբարձումյանը կատարել է հեղափոխությունը աստղագիտության աշխարհում։ Բոլոր հայտնի և խելացի աստղագետները ասում էին, որ աստղերը անվերջ ապրում են, իսկ Վիկտոր Համբարձումյանը ապացուցել է, որ աստղերը շնվում են մեծանում և մահանում։ Եվ դրա համր նրան նվիրել են մի ափսե, որի վրա Չե Գևառայի (Կուբայում հեղափոխություն կատարող։) դիմանկարն է, որի իմաստը նշանակում , ինչպես Չե Գևառան կատարեց հեղափոխություն Կուբայում այդպես էլ Վիկտոր Համբարձումյանը աստղագիտությունում։ Վիկտոր Համբարձումյանի տուն֊թանգարանը գտնվում է Բյուրականում։ Վիկտոր Համբարձումյանը եղել էր Բյուրականի աստղադիտարանի տնօրենը մինչև իր մահը։ Մահացել է 1996 թվականի օգոստոսի 12֊ին։