Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վարդան Մամիկոնյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Vardan Mamikonyan.jpg

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է։ Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում։ 420 թվականին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս առաջին կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի զորավար։ 422 թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ 5-րդ Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից հետո՝ 432 թվականին, հաստատվել է Մարզպանական զորքերի սպարապետ։

Պարսից Հազկերտ 2-րդ արքայի հրամանով հայոց այրուձին 442 թվականին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշաների դեմ։ Հազկերտ 2-րդը 449 թվականին հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել կրակապաշտությունը։ Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում հրավիրված ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը։ 450 թվականին կրկին ժողով է հրավիրվում որտեղ որոշվում է պատրաստվել վճռական մարտի։

Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ։ Այս ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը զոհվեց։ Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից և հանգիստ է թողել հայերին։

Հայաստանի Հանրապետությունում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզակությամբ և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար։

Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սուրբ Վարդանանք։