Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վարդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Rosa Red Chateau01.jpg

Վարդ, մարդու կողմից աճեցվող, Մասրենի կոչվող վարդազգիների դասին պատկանող ներկայացուցիչների տեսակների և տարատեսակների հավաքական անվանում: Վարդերի տարատեսակների մեծ մասը ստացվել է երկարատև սելեկցիայի արդյունքում բազմաթիվ կրկնակի խաչասերումների և ընտրանքի իրականացման ճանապարհով: Որոշ տարատեսակներ վայրենի վարդազգիների տեսակների ձև են հանդիսանում:

Առաջին անգամ վարդեր սկսել են աճեցնել Հին Հռոմում, չնայած նրան, որ այն ժամանակների այգիների հիմնական նպատակը օգտակար բույսերի աճեցումն էր, սակայն հին հռոմեական գրողների ստեղծագործություններում հանդիպում են վարդերի մոտ 10 տարատեսակների նկարագրություններ: Հերոդոտոսը արդեն մ.թ.ա V դարում իր «Պատմության» մեջ նկարագրում է Մակեդոնիայում գտնվող Միդոս արքայի այգիները և հիշատակում է այնտեղի բամբակյա վարդը: Թեոփրաստեսը մ.թ.ա 300 թվականին նկարագրում է Հունաստանի այգիները և նկարագրում է 15, 20 և նույնիսկ 100 թերթիկներ ունեցող վարդերի:

Ներկայումս գոյություն ունեցող վարդերի տեսակների մեծ բազմազանությունը ձևավորվել է վայրի մասրենու մի քանի սորտերի խաչասերման և սելեկցիոն ընտրության ճանապարհով: Զբոսայգիներում աճեցվող բազմաթիվ բազմաթերթ վարդերի տեսակները առաջացել են գալիյան վարդերից, որը ստացել է այս անվանումը իր լայն տարածման համար Ֆրանսիայում: Այս վարդի մշակույթը և նրա հիման վրա ձևավորված վարդերի տարատեսակները սկիզբ են առնում Հնագույն Բաբելոնից և Հնագույն Հռոմից, իսկ XIII դարից նաև Ֆրանսիայից և վարդերի պատմության մեջ կազմել է մի ամբողջ ժամանակաշրջան մինչև XVIII դարը: Գալիյան վարդերի և այլ վարդերի տարատեսակների խաչասերման ճանապարհով ստեղծվել են դամասկոսյան և սպիտակ վարդեր: Վարդերի տեսակների խաչասերման միջոցը հայտնի է եղել Եվրոպայում դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում:

Վարդերի առաջին գիտական բնութագիրը տվել է հին հունական բնախույզ, փիլիսոփա և բուսաբան Թեոփրաստեսը։ Նա բավականին մանրամասն նկարագրել է վայրի և դաշտային վարդերը, հիմնավորել է նրանց մշակման և բազմացման ձևերը։