Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վասիլի Չապաև

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Չապաև Վասիլի Իվանովիչ

Տափաստանով շարժվում էր սպիտակ-գվարդիականների մի մեծ ջոկատ: Բլրակի ետևից հայտնվեցին կարմիրբանակային մի քանի հայտնվեցին հեծյալներ: Ուժերը խիստ անհավասար էին, բայց կարմիրբանակայինները չընկրկեցին: Սպիտակգվարդիականները դուրս քաշեցին սրերը: Եվ հանկարծ տեղի ունեցավ անսպասելին: Առաջ շարժվեց ետ ծալված փափախով, սև յափնջիով մի մարդ և գոռաց ֊Նետեք զենքը: Ես Չապաևն եմ: Եվ թշնամին հնազանդվեց: Մեծ ջոկատը հանձնվեց մի քանի մարտիկի, որովհետև նրանց հետ էր Չապաևը: Նրա սոսկ աննունը սարսափի էր մատնում թշնամուն, իսկ մարտիկներին վստահություն էր ներշնչում և, ասես, կրկնապատկում նրանց ուժերը: Պատահում էր, որ թշնամու գնդացիրներից տեղացող արճճե տարափի տակ հնարավոր չէր լինում անգամ գլուխը բարձրացնել, և կարմիրբանակայինները պառկում մնում էին հողին կպած: Եվ հանկարծ հայտնվում է սև յափնջիավոր հեծյալը: Առաջվա նման կրակում են գնդացիրները, առաջվա նման Վայր են ընգնում սպանվածներն ու վիրավորները։ Բայց ոչինչ չի կարող կանգնեցնել մարտիկներին նրանք մարտի են նետվում սիրելի Չապաևի ետևից: