Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սֆինքս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Great Sphinx of Giza - 20080716a.jpg

Սֆինքսը դիցաբանական էակ է, որն ունի առյուծի մարմին և մարդու գլուխ։ Մինչև մեր օրերը պահպանված սֆինքսի ամենահռչակավոր արձանը գտնվում է Գիզայի Մեծ բուրգի հարավային կողմում։ Ժայռից կերտված հսկայական արձանը ստեղծվել է մոտավորապես մ․ թ․ ա․ 2500 թվականին։ Նա ասես հսկում էր բուրգերը։ Արձանի գլխի համար հավանաբար օրինակ է ծառայել աստվածացված փարավոն Քեփրենի դեմքը։ Հետագայում արձանը դարձել է արևի աստծո պաշտամունքի առարկա։ Մի ժամանակ այն ծեփապատել են ու վառ գույներով ներկել։ Այսօր արձանը պահպանված է, սակայն Սֆինքսի քիթն ու մորուքն ընկել են, բայց ճակատին մնացել է խորհրդանշական կոբրայի մի մասը։