Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Hripsime3.jpg

Սբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 618 թ-ին, գտնվում է Վաղարշապատում: Իր ճարտարապետական կատարելությամբ այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է, որի հորինվածքը լայնորեն տարածվել է Հայաստանում:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող սբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի՝ 301 թ-ին այստեղ, Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ, Տրդատ Գ Մեծ արքան, նրա քույր Խոսրովդուխտը և Աշխեն թագուհին, ի հիշատակ նահատակ կույսերի, կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան, վրան՝ ամպհովանի: 395 թ-ին Սահակ Ա Պարթև կաթողիկոսը վերակառուցել է Սուրբ Հռիփսիմեի վկայարանը, որն ավերել էր Պարսից Շապուհ արքան: 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը (նաև ճարտարապետն էր) վկայարանի տեղում կառուցել է Սբ Հռիփսիմե եկեղեցին՝ սրբատաշ տուֆից: Եկեղեցին կենտրոնագմբեթ է, քառախորան, 4 անկյուններում՝ 3/4 խորշերով, որոնցից մուտքեր են բացվում դեպի ավանդատները: Ավագ խորանի տակ Սուրբ Հռիփսիմեի թաղածածկ դամբարանն է: XVII դարի սկզբին Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կիսավեր էր և լքված: XVII դարի վերջին տասնամյակում Եղիազար Ա Այնթապցի կաթողիկոսը նորոգել է եկեղեցին, հաստատել վանքի միաբանությունը: 1776 թ-ին Սիմեոն Ա Երևանցին կառուցել է վանքի աղյուսաշեն պարիսպները, հյուսիսային դարպասը և 2 շրջանաձև բուրգերը, 1790 թ-ին Ղուկաս Ա Կարնեցին` սրահի վրայի զանգակատունը, իսկ 1898 թ-ին Մկրտիչ Ա Վանեցին՝ միաբանության երկհարկանի շենքը: Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին (1955–94 թթ.) բարեկարգվել է վանքի տարածքը, կառուցվել աղբյուր, տեղադրվել է նոր սեղան Ավագ խորանում, պատրաստվել կոփածո երկաթից ջահ, հիմնովին վերակառուցվել է վթարված զանգակատունը (1987 թ.):