Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սուշի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Various sushi, beautiful October night at midnight.jpg

Սուշին ճապոնական խոհանոցի ավանդական ուտելիք է, որը պատրաստավում է բրինձից և տարբեր ծովամթերքներից, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ բաղադրամասերից։ 1980-ական թվականների սկզբից սուշիները շատ հայտնի են դարձել ամբողջ աշխարհում։

Սուշիի առաջացման պատմությունը սկիզբ է առնում Հարավային Ասիայից, որտեղ խաշած բրինձը սկսել են օգտագործել ձկնեղենի պատրաստման և պահածոյացման համար։ Մաքրված և ոչ մեծ կտորներով կտրատված ձկան վրա լցվում էր աղ, խառնում բրնձի հետ, ստացվածի վրա դրվում քարե ծանրություն, որը մի քանի շաբաթ անց փոխարինվում էր կափարիչով։ Ձկան «թթվեցման» գործընթացը տևում էր մի քանի ամիս, ինչի շնորհիվ ձուկը պիտանի էր մնում մի ամբողջ տարի։ Բրինձը թափում է կամ օգտագործում էին ձկան նոր չափաբաժին պատրաստելու համար։ Մոտավորապես 7-րդ դարում Չինաստանի և Թայլանդի միջոցով պատրաստման այս եղանակը ստացավ տարածում նաև Ճապոնիայում։ Սննդի մեջ թթվեցված, մարինացված ձկան օգտագործումը Հարավային Ասիայի երկրներում պահպանվել է մինչև մեր օրերը։

17-րդ դարում ի հայտ եկավ բրնձի սուշին, որն իր մեջ ներառում էր խաշած բրինձ, ծովային մթերքներ, բանջարեղեն։

Ամբողջ աշխարհում ժամանակակից տեսքով հայտնի և մեծ պահանջարկ վայելող սուշին 19-րդ դարում ստեղծել է խոհարար Հանայա Յոհեյը՝ Տոկիոյում։ Նա որոշեց ամբողջովին հրաժարվել մարինացված ձկան օգտագործումից և մատուցել այն հում վիճակում, ինչն էլ սուշիի պատրաստումը դարձրեց մի քանի րոպեների գործ։

Ավանդական ճապոնական սուշիի բաղադրիչները՝ հում ձուկն ու բրինձը հարուստ են սպիտակուցներով, ածխաջրածիններով, վիտամիններով և միներալներով, իսկ բանջարեղենը, որոնց մեջ փաթաթվում է սուշին, պարունակում է զանազան վիտամիններ և միներալներ։