Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սոսի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Platanus.JPG

Սոսին սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է։ Հայտնի է մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է երկու տեսակ՝ արևելյան և թխկիատերև։ Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում։ Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք։

Սոսին հզոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 50 մետր, տրամագիծը՝ 1,5-2 մետր։ Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ է։ Տերևները հերթադիր են թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով։ Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար կոթուններով։ Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է։ Ջերմա, խոնավա, լուսասեր է, երկարակյաց արագ է աճում։

Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար․ համարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը և հողի մեխանիկական տրորմանը։