Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։ |
Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։ |
Սնկեր
Սնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն։ Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա:
Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական: Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ: Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ 900 մլն տարեկան: Գոյություն ունեն մի շարք տեսություններ սնկերի առաջացման մասին: Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել: 1727 թվականին ֆրանսիացի կենսաբան Ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք սատանայի ստեղծածն են:
Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մետ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարաշրջանում ունեցել են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով: Այս շրջանում սնկերի բազմացումը կատարվել է սեռական եղանակով, ինչը արդյունք է 1.5 մլրդ տարի առաջ կլիմայական բարենպաստ պայմանների ձևավորմամբ: