Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սկոտ Ռոբերտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Scott of the Antarctic crop.jpg

1901 թվականին անգլիացի բևեռախույզ Ռոբերտ Սկոտն արշավախմբով ուղևորվեց դեպի Անտարկտիդա: Սառցե այդ մայրցամաքը դեռ բնավ ուսումնասիրված չէր: Արշավախումբը չկարողացավ հարավային բևեռ հասնել. անհաղտահարելի սառցապատնեշը նրան հարկադրեց ետ դառնալ: Սակայն 1911 թվականին Սկոտը նոր արշավախումբ կազմեց:

Սկոտի արշավախումբն արդեն լողում էր դեպի Անտարկտիդա, երբ հանկարծ հայտնի դարձավ, որ մեկ այլ բևեռախույզ՝ նորվեգացի Ռուալ Ամունդսենը, բոլորի համար անսպասելի նույնպես որոշել է ճանապարհվել դեպի Հարավային բևեռ: Սկոտը հույս ուներ առաջինը հասնել նպատակակետին: Նա պատրաստվում էր բևեռ տանող ողջ ճանապարհին օդերևութաբանական դիտումներ կկատարել, ուսումնասիրել բնությունը, երկրաբանական հավաքածու կազմել:

Արշավախմբի ուղին դեպի բևեռ տանջալից էր ու դժվարին: Շատ շուտով շարքից դուրս եկավ շարժիչավոր սահնակները: Մանջուրական դիմացկուն ձիերը մեկը մյուսի ետևից ուժասպառ եղան ու սատկեցին: Արշավախմբի հինգ խիզախ անբամներնիրենք լծբեցին սահնակներին ու քարշ տվին մղոն առ մղոն:

Եվ ահա եկավ այն օրը, երբ նպատակակետն արդեն մոտ էր: Եվս մի անցում՝ և նրանք բևեռ կհասնեն: Սակայն... այդ ի՞նչ է սևին տալիս ձյան վրա: Ճանապարհորդներին հայացքի առջև ծածանվում էր Նորվեգիայի դրոշը. Ամունդսենը նրանցից մեկ ամսով առաջ էր անցել ու հասել բևեռ: Ընկճված, ճնշված ճանապարհորդները, ջանալով միմյանցից թաքցնել հիասթափության դառնությունը, Նորվեգիայի դրոշի կողքին ամրացրին իրենցը՝ Անգլիայի դրոշը:

Ետդարձի ճանապարհը ողբերգական էր: Հերթով զոհվում էին արշավախմբի անդամները: Սպառվել էին վառելիքն ու սննդամթերքը: Բայց խիզախ մարդիկ մինչև վերջին պահը չկորցրին իրենց արիությունը: Այդ վերջին րոպեներին Սկոտը գրեց. «Մենք գիտեինք, որ մեզ վտանգ է սպառնում: Հանգամանքները մեր դեմ են, ուստի բողոքելու պատճառ չունենք...»:

Ի հիշատակ Սկոտի ու նրա ընկերների Անտարկտիդայում, Խրճիթի հրվանդանի բարձունքից մեկի կատարին, կանգնեցված է մի խաչ: Նրա վրա գրված է անգլիացի բանաստեղծ Թենիսոնի այս տողը. «Պայքարել ու որոնել, գտնել ու չհանձնվել»: